Բոլիվիայում ցուցարարները թույլ չեն տվել երկրի նախկին ղեկավար Ագնեսին բանտից հիվանդանոց տեղափոխել

Բոլիվիայում ցուցարարները թույլ չեն տվել երկրի նախկին ղեկավար Ագնեսին բանտից հիվանդանոց տեղափոխել

Բոլիվիայի նախագահի նախկին պաշտոնակատար Ժանին Ագնեսին, որը բանտում հացադուլ էր հայտարարել, հիվանդանոց չեն տեղափոխել ՔԿՀ-ի մոտ բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Unitel Bolivia հեռուստաալիքին։

Բանտի տնօրինությունը դատարանին հայտնել է, որ հնարավոր չէ դուրս հանել նախկին ղեկավարին ՔԿՀ-ից. Դրանից հետո դատավորը որոշում է կայացրել, որ բժիշկներին պետք է բանտ բերեն Ագնեսին բուժելու համար։

Ագնեսը հացադուլ է հայտարարել փետրվարի 9-ին։ Երկրի ղեկավարը կալանքի տակ է անցած տարվա մարտի 13-ից։ Պետական ​​հեղաշրջման գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, խռովության և դավադրության մեջ։ Ագնեսն իրեն քաղաքական հետապնդումների զոհ է համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում