Ազգի «փրկիչները» վիրավորում են մի ամբողջ ժողովրդի
Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սրանից ուղիղ մի տարի առաջ իմ սխալի, մի քիչ ալկոհոլի, մի քիչ էմոցիաների ու մի քիչ էլ լեզվիս երկարության պատճառով` ֆբ-ի իմ էջում շատ կոպիտ ձևով հայհոյել էի շատ ու շատ մարդկանց, ինչ համար բազմիցս ներողություն խնդրեցի ու գրառումս հեռացրեցի:
Но суть не втом...
Այդ ժամանակ մի քանի խմբավորումներ ու անհատներ սկսեցին ինձ փնտրել ամբողջ Հայաստանով մեկ, տարբեր մեքենաներով դարանակալել տանս մոտակայքում, հեռախոսազանգերի միջոցով սպառնալ ինձ ու ընտանիքիս անդամներին, ընկերներիս ու անգամ նշանածս աղջկան ում հետ 3 օր հետո պիտի ամուսնանայի:
Այդ ժամանակ ստիպված եղա ոստիկանների ուղղեկցությամբ գիշերով «փախնել» Հայաստանից , չեղյալ հայտարարելով թե հարսանիքը , թե բոլոր այն պլանները որոնք վաղուց հաստատված էին :
Նորից եմ կրկնում ` էս ամենը միայն իմ սխալի պատճառով է եղել:
Հիմա էս «ազգի փրկիչները» իրենց թույլ են տալիս մի ամբողջ հասարակության վիրավորել ու հայհոյել ասելով `- չեք դուրս գալիս ու մեզ միանում , ՎՐԵՆ ԳԱՔ, ՋՀԱՆԴԱԻՆ ԳԱՔ, մեզ չեք միանում ուրեմն ԿԹՔԵՆՔ ՁԵՐ ՎՐԱ ու էլի նման լիքը վիրավորանքներ ու հայհոյանքներ...
Հիմա հարց
-արդյոք ճիշտ կլինի , որ հիմա ես ու էլի լիքը մարդ , դարանակալենք իրենց ու բռնելու դեպքում անենք այն ինչ իրենք էին ուզում անել իմ հետ....
Հարցս հռետորական ա , կարաք չպատասխանեք:
Ուղղակի թող իմանան , որ մեդալը միշտ էլ 2 կողմ ունի...»
Կարծիքներ