Ուկրաինայում զոհվել է ազգությամբ հայ զինծառայող
Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայ: Վերջինս Բուրյաթիայի բնակիչ, 29-ամյա դեսանտային Արման Ղազարյանն է։ Այս մասին հայտնում է Հայկական սփյուռքի խորհուրդը։
«Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ