Օսասունա – Ռեալ հանդիպումը կարող է այսօր չկայանալ
Լա լիգայի 18-րդ տուրի «Օսասունա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող է այսօր չկայանալ ու հետաձգվել, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Օսասունայի» ստադիոնի 40 աշխատակիցներ աշխատում են խոտածածկի վրա, որպեսզի պահպանեն այն լավ վիճակով խաղի համար։
«Օսասունայում» դրական են նայում իրավիճակին ու կարծում են, որ վաղը չի հետաձգվի, սակայն ոչինչ բացառել պետք չէ։ Երեկոյան սպասվում է ձյան ուժեղացում։
Հանդիպումը նախատեսված է այսօր երեկոյան՝ 23։55-ին։
Կարծիքներ