Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի դեմ պատվաստավելը համարում է յուրաքանչյուրի «էթիկական պարտքը»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի դեմ պատվաստավելը համարում է յուրաքանչյուրի «էթիկական պարտքը»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ «էթիկական տեսանկյունից» բոլորին անհրաժեշտ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, և որ ինքն էլ մտադիր է առաջիկայում պատվաստվել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ սրբազան քահանայապետը հանդես է եկել Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որն ավելի ուշ եթեր կհեռարձակվի:

«Կարծում եմ, որ էթիկական տեսանկյունից բոլորը պետք է պատվաստվեն, քանի որ դրանից է կախված այլ մարդկանց կյանքն ու առողջությունը»,- ասել է 84-ամյա պապը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ պատվաստման արշավ է մեկնարկելու Վատիկանում, և ինքն արդեն գրանցվել է:

Իտալիայում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 2 237 890 մարդ, մահացել՝ ավելի քան 78 հազարը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում