Շատ լուրջ աշխատում ենք, որ Գյումրիում գտնվող օդանավակայանն ակտիվանա. առաջիկայում նորություններ կլինեն. Վահան Քերոբյան

Շատ լուրջ աշխատում ենք, որ Գյումրիում գտնվող օդանավակայանն ակտիվանա. առաջիկայում նորություններ կլինեն. Վահան Քերոբյան

ՀՀ և Իրաքի նախագահների գլխավորած պատվիրակությունների կազմում այսօր Գյումրի այցելած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց հույս ունի, որ կվերսկսվեն ուղիղ չվերթները ինչպես Բաղդադի, այնպես էլ այլ քաղաքների հետ:

«Դրանք շատ կարևոր են, որպեսզի երկու երկրների բիզնեսները կարողանան անկաշկանդ շփվել: Մյուս տարի նախատեսվում է ուղիղ չվերթ դեպի Բեռլին և չինական քաղաքների ուղղություններով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որպես նախկին գործարար բիզնեսի զարգացման համար անչափ կարևոր է ուղիղ չվերթի առկայությունը:

Կլինեն արդյոք չվերթներ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից՝ հարցին նախարարն ասաց, աշխատում են այդ ուղղությամբ:

«Մենք շատ լուրջ աշխատում ենք, որ Գյումրու օդանավակայնննա ակտիվանա, կարծում եմ առաջիկայում նորություններ կլինեն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում