Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
«Ադրբեջանը պարտավորվում է պահպանել միջազգային հանրության միջնորդությամբ հաստատված հրադադարի պայմանագիրը և չհարձակվել հայ բնակչության վրա, այդ թվում` Արցախում։ Նման ագրեսիվ գործողությունները պետք է դատապարտվեն Ավստրալիայի և այլ երկրների կառավարությունների կողմից, հատկապես այս ժամանակահատվածում, երբ աշխարհը պայքարում է համաշխարհային համավարակի դեմ»,- նշված է բարեկամական խմբի հայտարարության մեջ, որը ստորագրել են Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի համանախագահ Ջոնաթան Օ՝Դին և նախագահի տեղակալ Ուոլթ Սեկորդը։
Կարծիքներ