ՀՀ ԶՈւ-երում զորացրումն ու զորակոչն իրականացվում են սովորական ընթացքով, հետաձգում չկա. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ԶՈւ-երում զորացրումն ու զորակոչն իրականացվում են սովորական ընթացքով, հետաձգում չկա. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի սահմանային գոտում ծավալվող իրադարձություններով պայմանավորված բազմաթիվ մարդկանց մոտ առաջացվել եմ մտահոգություններ՝ կապված զորացրման և զորակոչի հետ:

Իջևանի ճգնաժամային կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս հարցին ռազմական փորձագետ, կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որև էխնդիր այս հարցում գոյություն չունի:

«ՀՀ ԶՈւ-երը զորակոչը և զորացրումն իրականացնում են որպես պլանային միջոցառումներ: Չկա հետաձգում ոչ զորացրման, ոչ զորակոչի գործընթացում: Այնպես որ մտահոգության առիթ չկա»,-ասաց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում