Իրանը հայտարարել է, որ ազատ կարձակի ԱՄՆ քաղաքացիներին սառեցված ակտիվներին հասանելիություն ստանալուց հետո
Իրանը ազատ կարձակի ԱՄՆ քաղաքացիներին, որոնք բանտից տնային կալանքի են ենթարկվել բանտարկյալների փոխանակման համաձայնագրի շրջանակներում՝ իր սառեցված ակտիվներին հասանելիությունից հետո: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
Փաստաբան Ջարեդ Գենսերը հինգշաբթի օրը CNN-ին ասել է, որ Սիամաք Նամազին, Մորադ Թահբազը, Էմադ Շարգին և մեկ այլ բանտարկյալ, ում անունը չի հրապարակվում, բանտից տեղափոխվել են տնային կալանքի Թեհրանի հյուրանոցներից մեկում։ Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ հինգ քաղաքացիների՝ Նամազիի, Թահբազի, Շարգիի և ևս երկու ամերիկացիների տնային կալանքի տեղափոխելու մասին, ովքեր ցանկացել են անհայտ մնալ։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտնել է , որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջ «հինգը հինգ» ձևաչափով։ Գործարքի շրջանակներում Իսլամական Հանրապետությունը հասանելիություն կստանա 6 միլիարդ դոլարին, որը սառեցվել է հարավկորեական բանկերի հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:
Կարծիքներ