20 տարի է՝ ճանաչում են իրար․ Պեսկովը բացատրել է՝ ինչու է հենց Լուկաշենկոն բանակցել Պրիգոժինի հետ

20 տարի է՝ ճանաչում են իրար․ Պեսկովը բացատրել է՝ ինչու է հենց Լուկաշենկոն բանակցել Պրիգոժինի հետ

ՄՌԿ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ բանակցություններում մասնակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, քանի որ վերջինս շուրջ 20 տարի է՝ անձնապես ճանաչում է նրան։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահի՝ Բելառուսի պաշտոնակցի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Լուկաշենկոն միջնորդական ջանքեր կգործադրի կարգավորման հարցում»։

Պեսկովը անցած օրն անվանել է «բավականին ծանր» և «ողբերգական իրադարձություններով լի», բայց հայտարարել է, որ տեղի ունեցածը որևէ կերպ չի անդրադառնա Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում