Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբին՝ Պետականության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովենիայի Հանրապետության Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում Ձեր երկրին և ժողովրդին։
Հայ-սլովենական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն արտահայտվում են բարձր մակարդակի այցերով, միջազգային հարթակներում միմյանց սատարմամբ և շփումներով, որոնց թվում է ընթացիկ տարվա հունիսի սկզբին Քիշնևում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում մեր հանդիպումը:
Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասին շարունակական ջանքեր գործադրել հայ-սլովենական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ամենատարբեր ոլորտներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»:
Կարծիքներ