Վրաստանի ՍԴ պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Վրաստանի ՍԴ պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Ըստ հաղորդագրության, երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։ Տեղեկացնում է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում