Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը

Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը

Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ը, այս տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը

Նա հավելել է, որ անձնական տվյալների և տեղեկատվության պաշտպանության դրույթների պատճառով չի կարող որեւէ մանրամասներ ներկայացնել:

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանում իր աշխատակցի մահը «էթիկական պատճառներով»:

Ի սկզբանե դեսպանատան աշխատակցի մահվան մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր գերմանական «Spiegel» ամսագիրը:

Նշվում է , որ տղամարդը ընկել է դեսպանատան համալիրում գտնվող բազմահարկ շենքի պատուհանից:

«35-ամյա քաղաքացին, պաշտոնական դիվանագիտական ցուցակի համաձայն, 2019 թվականի ամռանից Բեռլինում հավատարմագրված է որպես դեսպանության երկրորդ քարտուղար»,- գրում է ամսագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում