Վիետնամի ԱԳ նախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյանին

Վիետնամի ԱԳ նախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյանին

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Ցանկանում եմ հղել անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Վիետնամի և Հայաստանի միջև առկա բազմակողմանի փոխհարաբերությունները մշտապես պահպանվել և ընդլայնվել են անցած տարիների ընթացքում՝ երկու երկրների ժողովուրդների սպասումները բավարարելու համար:

Մենք գոհունակությամբ ենք նշում երկու երկրների հարաբերություններում գրանցված մեր ընդհանուր ձեռքբերումների գործում՝ մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ունեցած արդյունավետ ներդրումը։

Վիետնամի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամ է սերտորեն համագործակցել Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ Վիետնամ-Հայաստան հարաբերություններում էական արդյունքների հասնելու համար:

Ես խորապես համոզված եմ, որ Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը, ինչպես նաև մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունն կամրապնդվի և կզարգանա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ, ինչը համահունչ է ժողովուրդների շահերին՝ նպաստելով խաղաղությանը և կայունությանը տարածաշրջաններում և աշխարհում: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը»,-ասված է շնորհավորական նամակում։