Դուք մենակ չեք ձեր վշտի հետ. Արմավիրի մարզպետը հյուրընկալել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված արմավիրցիների կանանց և երեխաներին

Դուք մենակ չեք ձեր վշտի հետ. Արմավիրի մարզպետը հյուրընկալել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված արմավիրցիների կանանց և երեխաներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանում այսօր հյուրընկալել է Արցախյան երկրորդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին: Այդ մասին ասված է Արմավիրի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հերոսների կանանց, նրանց հերոսական գենը կրող զավակներին՝ ընդգծելով. «Ուզում եմ մի բանում համոզված լինեք, որ դուք մենակ չեք ձեր վշտի հետ. այն, ինչ տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմում, մեր գիտակցության մեջ անջնջելի հետք թողեց՝ դառնալով համազգային ցավ»:

Նա ներկաներին գոտեպնդվելու, քաջ նահատակների սխրանքներին արժանի ապրելու և գործելու կոչ է արել, ապա շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով հոգու ամրություն, քաջառողջություն և համբերություն. «Թող 2022 թվականը և հաջորդող բոլոր տարիները ձեր ընտանիքներում նշանավորվեն հաջողություններով ու ձեռքբերումներով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում