Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։
Այս մասին ասված է դատարանի X–ի միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ:
Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց էր սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի։
Բաքուն հակընդդեմ հայց էր ներկայացրել։
Կարծիքներ