Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ Ջո Բայդենը պարտություն է կրել նախագահական ընտրությունների արդյունքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ երկրի ընտրված ղեկավար Ջո Բայդենը պարտություն է կրել երկրի նախագահական ընտրություններում:
«Նա չի հաղթել ընտրություններում: Նա զգալի տարբերությամբ պարտվել է բոլոր վեց վիճարկելի նահանգներում: Այնուհետեւ նրանք ավելացրել են հարյուր հազարավոր ձայներ դրանցից յուրաքանչյուրում: Այժմ հանրապետականներ քաղաքական գործիչները պետք է պայքարեն, որ իրենց մեծ հաղթանակը չգողանան: Մի՛ եղեք թույլ հիմարներ»,-գրել է Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում:
Ընդ որում՝ Թվիթերը նշել է Դոնալդ Թրամփի այդ հրապարակումը՝ որպես վիճելի պնդում:
Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը եւ նրա թիմը ներկայացրել են բազմաթիվ հայցեր՝ մտադիր լինելով չեղարկել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները: Ընտրիչների կոլեգիան արդեն պաշտոնապես հայտարարել է Ջո Բայդենին՝ որպես ընտրությունների հաղթող:
Կարծիքներ