Նիգերիայի ափերի մոտ ծովահենները գերեվարել են ուկրաինացի վեց նավաստիների
Նիգերիայի ափերի մոտ ծովահենների կողմից գերեվարվել են վեց ուկրաինացի նավաստիներ։ Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությանը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին:
«Այո, մեզ հայտնի է այս միջադեպի մասին։ Նիգերիայի ափերի մոտ դեկտեմբերի 16-ին Stevia նավի վրա կատարված ծովահենային հարձակման հետևանքով գերեվարվել է անձնակազմի ութ անդամ, այդ թվում ՝ Ուկրաինայի վեց քաղաքացի»,- պատմել է նա:
Գործը գտնվում է Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության բաժնի հատուկ հսկողության տակ, վստահեցրել է գերատեսչության ներկայացուցիչը:
Կարծիքներ