Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված BMW-ին, կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Շողակաթ համայնքի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Գևորգյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջ հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 32-ամյա Պետրոս Կիրակոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Ա.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով BMW-ն էլ առաջ է ընթացել, կոտրել երկաթե ցանկապատն ու բախվել էլեկտրասյանը:
Կարծիքներ