Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկրի տարածքը
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Gununsesi.info կայքին, ըստ որի` արգելքի պատճառը ԱԳՆ–ի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է ու այդ առնչությամբ հարուցված քրեական գործը։
«Մամեդյարովը պետք է պատասխանի հետաքննության բազմաթիվ հարցերին», - ասել է աղբյուրը Gununsesi.info–ին։
Այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Երեկ հայտնի դարձավ, որ նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։
Հիշեցնենք` Էլմար Մամեդյարովը արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվեց հուլիսի 16-ին: Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար նշանակվեց 47-ամյա Ջեյհուն Բայրամովը, որը 2018 թվականից Ադրբեջանի կրթության նախարարն էր։
Կարծիքներ