Բայկալում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի առավոտյան 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալ լճում, ցնցումները զգացվել են Իրկուտսկում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի տարածքային կառույցի մամուլի ծառայությանը:
«Այսօր 05:45-ին (Երևանի ժամանակով 01:45-ին) սեյսմիկ ցնցումներ են գրանցվել Իրկուտսկի մարզում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը 7,6 (բալ) է, Իրկուտսկում` 5-6 (բալ): Մագնիտուդը` 5,5 է, էներգետիկ դասը` 14,0», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Բուրյաթիայի Հանրապետության Կաբանսկի շրջանում` Բայկալ լճի վրա:
Իրկուտսկի բնակիչները ժամը 05:45-ին (Երևանի ժամանակով 01:45-ին) 5-6 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացել:
Շրջանում զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կարծիքներ