Ֆրանսիան Հայաստան է ուղարկում 200 000 խմբաքանակ պատվաստանյութ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Թվիթերի իր էջում՝ կրկին անգամ նշելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին:
«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողմից։
Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 000 խմբաքանակ պատվաստանյութ։ Համավարակը միասին կհաղթահարենք»,- գրել է Մակրոնը:
Կարծիքներ