Արարատի մարզում 28-ամյա վարորդը մի քանի տոննա ձմերուկով բարձված մեքենայով կողաշրջվել, հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Արարատի մարզում 28-ամյա վարորդը մի քանի տոննա ձմերուկով բարձված մեքենայով կողաշրջվել, հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Շ.-ն իր վարած Ford Transit  մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել ու հայտնվել դաշտում:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Գառնիկ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Ըստ աղբյուրի, ավտոմեքենան բարձված է եղել ձմերուկով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում