Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 6 անձ

Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 6 անձ

Ապրիլի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 75-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2106»-ի 61-ամյա վարորդ Լեռնիկ Դարբինյանը մահացել է, իսկ երկու ուղևորները և «Մերսեդեսի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում