Կորոնավիրուսի պատճառով «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա առանց հանդիսականների

Կորոնավիրուսի պատճառով «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա առանց հանդիսականների

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղը կանցկացվի առանց հանդիսականների։ Դա պայմանավորված է Գերմանիայում նոր սահմանափակումներով և Բավարիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճով։

Հանդիպումը կկայանա Մյունխենում դեկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք՝ առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 3-0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում