Լիբիայի ափերին զոհվել է վեց միգրանտ
Վեց միգրանտ զոհվել և 93-ը փրկվել է Լիբիայի ափերին՝ փորձելով անցնել Միջերկրական ծովը:
Ինչպես հաղորդում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 27-ին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
«Անցյալ գիշեր առափնյա անվտանգության ներկայացուցիչները Լիբիա են վերադարձրել 93 միգրանտի: Նրանց թվում եղել է մի հղի կին, որը ծննդաբերել է ռետինե նավակում: Միգրանտները ՄՄԿ-ին հայտնել են, որ ճանապարհին վեց մարդ զոհվել է»,-նշվում է կազմակերպության՝ «Թվիթեր»-ում տարածած հայտարարությունում:
Փրկվածներին ազատ են արձակել ափ հասցնելուց հետո:
Կարծիքներ