ՉԺՀ-ն պահանջել է վերացնել ԱՄՆ-ում չինացի դիվանագետների աշխատանքի սահմանափակումները

ՉԺՀ-ն պահանջել է վերացնել ԱՄՆ-ում չինացի դիվանագետների աշխատանքի սահմանափակումները

Միացյալ Նահանգները պետք Է չեղյալ հայտարարի երկրի տարածքում չինացի դիվանագետների գործունեության չհիմնավորված սահմամնափակումները: Այդ մասին ասված Է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանության՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:

«Փոխադարձության սկզբունքի պատրվակով ԱՄՆ-ը մտցրել Է հերթական չհիմնավորված սահմանափակումները եւ խոչընդոտներ ստեղծել Չինաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմի համար»,- նշված Է փաստաթղթում:

Ինչպես ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում, Պետդեպարտամետի գործողությունները «կոպտորեն ոտնահարում են Դիվանագիտական հարաբերությունների շուրջը Վիենայի կոնվենցիան եւ Հյուպատոսաան հարաբերությունների շուրջը Վիեննայի կոնվենցիան, եւ Չինաստանը կտրականապես դեմ Է դրան»:

«Դա նաեւ հակասում Է ամերիկյան կողմի բացահայտության եւ ազատության ինքնահռչակ արժեքներին: Չինաստանը միշտ օգնել եւ անհրաժեշտ աջակցություն Է տրամադրել օտարերկյա, այդ թվում ԱՄՆ-ի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմին Չինաստանում իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման համար,- նշել են դեսպանությունում:- Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում ուղղելու իր սխալը, վերացնելու այդ որոշումը եւ օգնություն եւ աջակցություն ցույց տալու ԱՄՆ-ում Չինաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմերին իրենց պարտականությունները կտարելիս»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում