ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երեկ երեկոյան COVID-19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Վերահսկողություն է կատարվել 24 տնտեսվարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն:

Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են նաև ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները:

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում