Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդման ծրագրի հեռավար հանդիպմանը
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 8-ին մասնակցել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարարներ Սրբուհի Գալյանն ու Քրիստիննե Գրիգորյանը, Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ և ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Ինչպեստեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին շարունակական աջակցություն տրամադրելու համար:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին ժամանահատվածում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած ռազմավարական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, ընթացիկ միջոցառումներին, ինչպես նաև ներկայացրել առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություն:
Քննարկումների արդյունքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակաբար աջակցելու Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին և, հատկապես, հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և ինստիտուցիոնալ կայացման գործընթացներին:
Կարծիքներ