Yerevan Open․ Արման Միքայելյանը 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է շախմատի Yerevan Open մրցաշարը, որին 13 երկրի 313 շախմատիստ է մասնակցում:
3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը պարտության մատնեց հնդիկ շախմատիստին և 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր:
Աշոտ Նադանյանն ու Արթուր Դավթյանը ևս հաղթանակներ տարան, Տիգրան Պետրոսյանն ու Հրայր Սիմոնյանն իրենց մրցավեճերն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Դավիթ Շահինյանը, Հովիկ Հայրապետյանը և Հայկ Երիցյանը պարտություններ կրեցին:
Միջազգային կոչում ունեցող 82՝ այդ թվում 22 միջազգային գրոսմայստեր ու 25 միջազգային վարպետ պայքարելու է 11 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Մասնակիցներից 191-ը Հայաստանից են։
Կարծիքներ