«Ռոսկոսմոսի» ղեկավարը «նկարահանող խմբի» վայրէջքը բարձր է գնահատել

«Ռոսկոսմոսի» ղեկավարը «նկարահանող խմբի» վայրէջքը բարձր է գնահատել

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը «Կինոյի անձնակազմի» անդամների հետ «Союз МС-18» տիեզերանավի իջնող մեքենայի վայրէջքը բարձր է գնահատել: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ ռուսական Առաջին ալիքի եթերում։

«Սա ահռելի աշխատանք է: Մենք ուրախ ենք, որ անձնակազմի ինքնազգացողությունը լավ է։ «Կինոեկիպաժը» ամբողջությամբ կատարել է իր խնդիրը»,- ասել է Ռոգոզինը:

Տիեզերագնաց Օլեգ Նովիցկին, դերասանուհի Յուլիա Պերեսիլդան և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն «Союз МС-18»-ով վայրէջք են կատարել Ղազախստանում՝ Մոսկվայի ժամանակով 07:35-ին:

Պերեսիլդը և Շիպենկոն աշխարհում առաջին անգամ տիեզերքում գեղարվեստական ֆիլմ նկարահանեցին: Տիեզերական դրաման պատմություն է մի կին բժշկի մասին, ով ուղեծիր է թռչում տիեզերագնացին փրկելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում