Երևանում 34-ամյա կինը դանակով հարվածել էր 62-ամյա հարևանուհուն
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Խորենացու փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց տան վարձակալը դանակով հարվածել է իր մորը։
Այս մասին այտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից՝ նշելով, որ քիչ ուշ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել հիվանդանոցից այն մասին, որ շտապօգնության խումբը սալջարդով և դանակահարած վերքով բուժօգնության է տեղափոխել 62-ամյա մի կնոջ:
Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Տուժած կինը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ հարևանուհին է դանակով հարվածել իր ձեռքին։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հարևանուհու ինքնությունը։ Ժամը 14.20-ին 34-ամյա կինը Խորենացու փողոցում ձերբակալվել և ներկայացվել է բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ