Էրդողանը և Եվրոպական խորհրդի ղեկավարը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Էրդողանը Հնդկաստանի մայրաքաղաքում է՝ մասնակցելու G20-ի առաջնորդների 18-րդ գագաթնաժողովին։
Կողմերը քննարկել են Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերությունների վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
Թուրքական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքը։
Կարծիքներ