Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

ՀՀԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 22:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Toyota Camrey» մակնիշի ավտո­մեքենան (Թ․ Ս․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 90 մ):

Փրկարարները վարորդին պատգարակով հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ թիվ 1 համալսարանական կլինիկա։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում