Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա
Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ անդրադառնալով ռուսական մեդիա հոլդինգների նկատմամբ ԱՄՆ-ի վերջին սահմանափակումներին:
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը սահմանափակումների հերթական ալիքն է սկսել ռուսական լրատվամիջոցների ու լրագրողների դեմ։
Զախարովան միաժամանակ ընդգծել է, թե ռուսական կողմը «պատրանքներ չունի, որ ԱՄՆ-ում մոլեգնող գրաքննությունը պատշաճ գնահատական կստանա համապատասխան միջազգային կառույցներից, որոնց գործունեությունը ուղղորդվում է Վաշինգտոնի կողմից։
Կարծիքներ