Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Մայիսի 21-ին, ժամը 16։02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից դուրս է բերվել քաղաքացիներից մեկի մարմինը։

Փրկարարներն իրականացրել են մյուս քաղաքացու որոնողական աշխատանքները։ 500 մ հեռավորության վրա հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել երկրորդ քաղաքացու մարմինը․ շտապօգնության բժշիկներն արձանագրել են քաղաքացիների կենսաբանական մահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում