Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․
փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ը, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ,
փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։


Կարծիքներ