Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան

Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան

Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԶՈՒ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում