Օրվա կարևորությունը
Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է, թերևես լավագույն օրերից մեկը, նորից վերարժևորելու մեր առողջապահական համակարգի նրա անխոնջ մշակների դերն ու նշանակությունը: Մարդկանց, որոնք թե՛ իրական պատերազմում թե՛ անտեսանելի, որի միջով այժմ բոլորս ենք անցնում, կանգնած են առաջնագծում, փրկում մարդկային կյանքեր, հենց իրենց սեփական կյանքի գնով: Թագավարակի Հայատանում արձանագրվելուց հետո, բազում բժիշկներ, բուժքույրեր և ոլորտի շատ նվիրյալներ, մոռանալով իրենց անձնական կյանքը , կատարում են իրենց պարտականությունները, չսպասելով գոնե մեկ շնորհակալական խոսքի:
Բուժման ընթացքում, դա լինի թե՛ վիրահատարանում, թե՛ հիվանդասենյակում թե՛ հիվանդանոցային այլ պայմաններում բուժանձնակազմը իր մաշկի վրա է կրում հիվանդի կամ հիվանդների այդ նույն ցավը, ինչի համար պացիենտը դիմել է իրեն: Նա է մարդու երկրորդ կյանքի գլխավոր երաշխավորը, նրա ճիշտ ու անթերի որոշումները: Մարդն ապրում է, մոռանում ժամանակին ունեցած իր խնդիրներն ու ցավերը, բժիշկն էլ շարունակում է կատարելագործել իր մասնագիտական հմտությունները, բայց միևնույն ժամանակ իր հետ տանելով իր հիվանդների բոլոր ցավերը: Եկեք մի պահ մեզ պատկերացնենք իրենց դերում…
Դժվար է պատկերացնելը, շատերի համար նույնիսկ անհնար:
Համացանցում նրանց ուղղված շնորհավորանքներն այսօր շատ էին, բայց օրվա քաղաքական իրադարձությունը, կամ իրադարձությունները դարձյալ ստվերեցին օրվա խորհուրդը: Անտեսելով բուժանձնակազմի հորդորները, հեռու կանգնել միմյանցից, կրել դիմակ, պահպանել հիգիենայի կնոնները, մարդիկ դուրս եկան փողոց, խմբվեցին, դիմավորեցին, ծափահարեցին, հետո՞, չե՞ք կարծում, որ նույն վարակի տարածման աղբյուր կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրը:
Ինչևէ, առողջ եղեք
Կարծիքներ