Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի Վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան

Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի Վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան

Ընդդիմադիր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի կողմից եկեղեցիներում առկա իրավիճակի քննադատությանն ու նշել, թե թիրախավորվել է ՀԱԵ-ը՝ սկսած վեհափառից մինչև հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ:

«Ես կարծում եմ, որ եկեղեցին պետք է միասնաբար հիմա ոտքի կանգնի իր ողջ հոգևոր դասով և հավատացյալներով, այսինքն՝ մեր ժողովրդին էսօրվա պայքարի առաջնորդող ուժը պետք է լինի հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին: Հենց էս իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի Վեհափառի կամ մեկ այլ հոգևորականի թեկնածությունը, և իրենք էլ լինեն այս պայքարի առաջնորդող ուժը»,- ասել է Ղազարյանը:

Կառավարության վերջին նիստում վարչապետն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկայությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում