Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Կարծիքներ