Մանկապարտեզներում բացառվում է անորակ սնունդը. քաղաքապետարան

Մանկապարտեզներում բացառվում է անորակ սնունդը. քաղաքապետարան

Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում: Լրամշակվել և նոր պահանջներ են ներկայացվել մթերքի տեխնիկական բոլոր բնութագրերի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Երեխաների համար առողջարար սնունդը պարտադիր պայման է, որևէ բացթողում անհետևանք չի մնալու: Բոլոր դեպքերում՝ փոքրիկները որակյալ սնունդ են ստանում, քանի որ մի քանի համապատասխան ստուգումներից հետո է միայն նրանց ամենօրյա ճաշը մատուցվում: 

Կարևոր բարեփոխումներից մեկն էլ այն է, որ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում