Էջմիածնում տուն է այրվել

Էջմիածնում տուն է այրվել

Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքից դեպի Աթարբեկյան գյուղ տանող ճանապարհին գտնվող տանը հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։10-ին, մարել՝ 18։50-ին:

Այրվել են Չարենցի փողոցի տներից մեկը՝ գույքով (մոտ 25 քմ) և տանիքից մոտ 10 քմ հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում