2023-ին Երևանում կանցկացվի 25 կմ գազատար, 9 կմ ջրագիծ, 1.4 կմ կոյուղագիծ, կփոխարինվի 17.2 կմ մալուխ
Երևանում օրեցօր մեծացող կառուցապատման ծավալներին զուգահեռ առաջ է գալիս նաև ենթակառուցվածքների խնդիր: Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների ներդրումային ծրագրերով Երևանում այս տարի կանցկացվի 25 կմ գազատար, որից 12.2 կմ-ն արդեն պատրաստ է, 9 կմ ջրագիծ և 1.4 կմ կոյուղագիծ, 101 բազմաբնակարան շենքում էլ կփոխարինվի 17.2 կմ մալուխ: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին:
«Նորակառույցներում, վստահաբար, գազամատակարարման ու ջրամատակարարման մեծ խնդիրներ են եղել, և, կարելի է ասել՝ այս տարի այդ աշխատանքների գերակշիռ մասը կարող ենք ավարտված համարել:
Մեծ ծավալի աշխատանքները բերում են նաև մեծ ծավալի խնդիրներ քաղաքային կյանքում, երթևեկության մեջ, և, հետևապես, նվազագույնը, որ կարող ենք անել, պատշաճ կահավորելն է և հետևելը, որ այդ կահավորումը լինի չափորոշիչներին համապատասխան: Երևանցիներն արժանի են ավելի լավ վերաբերմունքի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ