ԱՄՆ-ն ավելի քան 271 հազար միգրանտի է արտաքսել

ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմիններն ավելի քան 270 հազար միգրանտի են արտաքսել:
Ինչպես ասված է ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինների հաղորդագրության մեջ, նրանց մեծ մասը ապօրինի է հատել հարավային սահմանը, մեկ երրորդը քրեական դատվածություն է ունեցել կամ ենթարկվել է քրեական հետապնդման։
Ներգաղթի պաշտոնյաները 192 երկիր են վերադարձրել 271 հազար 484 միգրանտի, 2023-ից կրկնակի ավել: Արտաքսման ամենաբարձր մակարդակը եղել է 2014-ին: Այդ տարի երկրից հեռացվել է մոտ 316 հազար միգրանտ:
Հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում 11-15 միլիոն մարդ անօրինական է ապրում:
Թրամփը և նրա կողմնակիցները պնդում են, որ այդ թիվը շատ ավելի մեծ է: Թրամփը խոստացել է սկսել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան:
Կարծիքներ