Բայդենը ծրագրում է հետ կանչել Աֆղանստանից ԱՄՆ բոլոր դիվանագետներին

Բայդենը ծրագրում է հետ կանչել Աֆղանստանից ԱՄՆ բոլոր դիվանագետներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մինչեւ երեքշաբթի հետ կանչել Աֆղանստանում գտնվող երկրի դիվանագիտական ​​բոլոր աշխատակիցներին, հայտնում է Риа новости-ն՝ վկայակոչելով Washington Post-ը:


Ըստ աղբյուրների, Բայդենը ծրագրում է մինչև երեքշաբթի հետ կանչել դեսպան Ռոսս Վիլսոնին և Քաբուլում մնացած դիվանագիտական ​​անձնակազմին:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ թալիբները խնդրել են պահպանել ԱՄՆ դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում