Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Միրզոյան

Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Միրզոյան

Անհետ կորածների, գերիների ու պահվող անձանց թեման քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի բրյուսելյան հանդիպմանը, կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը;

«Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ Ադրբեջանը մինչև օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց:

«Տարբեր պատրվակներով բերելով՝ Ադրբեջանը փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ: Այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն, այնուամենայնիվ, մենք որպես բարի կամքի նշան արել ենք ու շարունակում ենք անել մեր մարդասիրական քայլերը: Ակնկալում ենք, որ նույնպիսին էլ պիտի լինի Ադրբեջանի պահվածքը և՛ մարդասիրական նկատառումներից ելնելով, և՛ որ ուղղակի դա իրենց պարտավորությունն է թղթի վրա գրված»,- ասաց Միրզոյանը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում