Երեխայի ծննդյան վկայականում կնշվի նաև հանրային ծառայության համարանիշը

Երեխայի ծննդյան վկայականում կնշվի նաև հանրային ծառայության համարանիշը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում նշվի նաև հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ տեղեկատվություն՝ ծնողների փոխադարձ համաձայնությամբ: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ պատգամավորների 98 կողմ ձայներ։ Երեխայի ծնունդը գրանցում է Արդարադատության նախարարությունը, երեխայի ծննդյան միանվագ վճարը տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և պահանջում է նաև երեխայի հանրային ծառայությունների համարանիշ: Եվ դա քաղաքացին ստիպված պետք է ձեռք բերի Ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից: Այս փոփոխությամբ այդ մեկ քայլը կրճատվում է, այլևս անհրաժեշտ չի լինի Ոստիկանության պետական ռեգիստր այցելել՝ ՀԾՀ-ն ստանալու համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում