Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցությանը ներկայացրել է ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր:
Կարծիքներ