Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է. Պեսկով
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է,-այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,- հաղորդում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ ցածր խոլինէսթերազի փաստը ռուս բժիշկները հաստատել էին Օմսկի հիվանդանոցում հենց առաջին ժամերին, և ատրոպինը, որի մասին այժմ խոսում են և որը կիրառում են գերմանացի մասնագետները, սկսել են ներարկել հիվանդի վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին ժամվա ընթացքում: Սակայն խոլինէսթերազի մակարդակի նվազման պատճառը դեռևս չի հաջողվում պարզել, անալիզները ցույց չեն տալիս կոնկրետ նյութ:
«Այսպիսով, դուք, հավանաբար, ինքներդ հստակ կարող եք հասկանալ, որ բժշկական վերլուծությունը բացարձակապես համընկնում է և՛ մեր բժիշկների, և՛ գերմանացիների մոտ, բայց եզրակացությունները տարբեր են»,-ասել է Պեսկովը:
Կարծիքներ